Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է
11.01.2024 | 13:32

Սա Հայաստանի կործանման սկիզբն է արդեն:

Ալիև. «Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել»:

Բաքուն շատ պարզ ասսւմ է` չեմ ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դուրս չեմ բերելու զորքերս Հայաստանի գրավյալ տարածքներից, պարտադրելու եմ Նիկոլին դուրս գալ, այսպես կոչված, անկլավներից, թուրքերին վերաբնակեցնել Հայաստանում, ստանալու եմ «Զանգեզուրի միջացք»-ը և այլն:

Փաստորեն Ալիևն ու Շառլ Միշելը Նիկոլի միջոցով խաբեցին հայերին` ստացան Արցախը ու հիմա շանտաժով ստանալու են «Զանգեզուրի միջանցք»-ը, որի պատճառով շատ կարճ ժամանակում Հայաստանը կկործանվի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Մեկնաբանություններ